Nabucco կոնսորցիումն ու Տրանսանատոլիական գազատարը (TANAP) փոխհամաձայնության եւ համագործակցության հուշագիր են ստորագրել, ասվում է Nabucco Gas Pipeline International GmbH-ի հաղորդագրության մեջ:
Ըստ հուշագրի, կողմերը համագործակցելու են Հարավային գազային միջանցքի զարգացման հարցում, մասնավորապես փոխանակվելու են տեխնիկական եւ այլ ռազմավարական տեղեկատվությամբ: Փաստաթղթում ընդգծվում է դեպի Եվրոպա բնական գազի առաքման ուղիների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը:
Nabucco նախագիծը ենթադրում է բնական գազի տարանցում կասպիական տարածաշրջանից եվրոպական երկրներ` շրջանցելով Ռուսաստանը: Նախագծի մասնակիցներն են 16,67-ական տոկոսով ավստրիական OMV-ն, հունգարական MOL-ը, բուլղարական Bulgargaz-ը, ռումինական Transgaz-ը, թուրքական Botas-ն ու գերմանական RWE-ն:



























