Չեխիայի Սենատն այսօր` մարտի 4-ին, իմպիչմենթ է հայտնել երկրի նախագահ Վացլավ Կլաուսին: Պատճառը պետական դավաճանության մեղադրանքն է: Սենատի այդ որոշումն, ավելի շուտ, խորհրդանշական ակտ է, քանի որ ընդամենը երեք օր անց ավարտվում է նրա նախագահական լիազուոյթւոնների ժամկետը, հաղորդում է Reuters-ը: Վերին Պալատի 38 անդամներ կողմ են քվեարկել որոշմանը, 30-ը` դեմ:
Սենատը որոշել է Սահմանադրական դատարանի միջոցով որոշել, թե արդյոք Կլաուսը խախտե՞լ է Սահմանադրությունը`հունվարին համաներում հայտարարելով, որի հետեւանքով դադարեցվել են բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մեքենայությունների գործերով հետաքննությունները:
Եթե Կլաուսը մեղավոր ճանաչվի, ապա առավելագույնը նա կարող է կորցնել իր պաշտոնը, նախագահական թոշակը եւ կրկին առաջադրվելու հնարավորությունը: Կլաուսի երկրորդ ժամկետն ավարտվում է մարտի 7-ին, գրում է NEWSru.com-ը:
Կլաուսի կողմից հայտարարված համաներումը զայրացրել է շատ չեխերի, քանի որ դադարեցվել են բազմաթիվ տնտեսական գործերով դատաքննություններ, որոնցից մարդիկ ակնկալիքներ են ունեցել:




























