«Միացյալ ավիաշինարարական կորպորացիան» ծրագրում է 2013թ. Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռները, որոնք պատվիրել էին «Արմավիա» ավիաընկերության կողմից, հանձնել այլ պատվիրատուներին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ ղեկավար Միխայիլ Պողոսյանը:
«Արմավիան» հաջողությամբ շահագործել է ինքնաթիռը, սակայն ֆինանսական դրությունն ազդել է հետագա շահագործման վրա»,- հստակեցրել է ՄԱԿ ղեկավարը: «Արմավիան» ընդամենը պատվիրել էր հինգ ավիաինքնաթիռներ:
Նշենք, որ 2011թ. ապրիլին «Արմավիան» ստացել էր առաջին SSJ-100, երկրորդը նախատեսվում էր հանձնել դեռ 2011թ., սակայն հայտնի դարձավ, որ «Արմավիան» չի պատարստվում գնել երկրորդ Superjet-ն եւ ցանկանում է ռուսական ինքնաթիռների փոխարեն ինքնաթիռներ գնել Boeing-ից եւ Airbus-ից:
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էր, որ հայկական ավիափոխադրողը վերադարձրել է առաջին SSJ-100-ը եւ ցանկանումէ ետ ստանալ գումարները` նշելով, որ այն հարկ է լինում հաճախ վերանորոգել: «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռները» նշել են, թե մերժման պատճառը հայկական ընկերության ֆինանսական դրությունն է: 2012թ. սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է վաճառել ընկերությունը:



























