Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին դուրս են գրել Լոնդոնի հիվանդանոցից, որտեղ նա տեղափոխվել էր մարտի 3-ին` ասիների ինֆեկցիայով:

Նա ինքնուրույն հասել է իր մեքենային, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Բուքինգհեմյան պալատը թագուհու հիվանդանոց տեղափոխվելը համարել է կանխարգելիչ միջոցառում, սակայն Եղիսաբեթ II –ի այս շաբաթ պլանավորած բոլոր պաշտոնական միջոցառումները եւ այցելությունները, այդ թվում Հռոմ այցելությունը, չեղյալ էին հայտարարվել: