Մարտի 2-ին Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 23-րդ շենքում գտնվող Գառնիկ Ալավերդյանի բնակարանից գողացել են 15 միլիոն դրամ:
«Առավոտի» փոխանցմամբ, Գառնիկ Ալավերդյանն Իջեւանի շուկայի դիմաց գտնվող կրպակում զբաղվում է լոտոյի տոմսերի վաճառքով: Նրա եղբայր Հայկազ Ալավերդյանը զբաղվում է մեծածախ առեւտրով, վերջինս 2007թ. դեկտեմբերի 16-ի ընտրություններում եղել է Իջեւանի քաղաքապետի թեկնածու:
Ոստիկանությանը մոտ աղբյուրները հայտնել են, որ գողացված գումարը պատկանել է երկու եղբայրներին: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:




























