«Կոմերսանտ FM»-ի նոր գլխավոր խմբագիր է դարձել ռադիոընկերության միջազգային մեկնաբան Կոնստանտին Էգգերտը: Այդ մասին հայտնում է «Դոժդ» ռադիոկայանը` վկայակոչելով անանուն աղբյուրները:

«Կոմերսանտ FM»-ից առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել: Էգգերտը կփոխարինի Ալեքսեյ Վորոբյեւին, ով աշխատանքից ազատվել է մարտի 4-ին:

Նշենք, որ մարտի 4-ին «Գազետա.ru»-ից հեռացել է Միխայիլ Կոտովը, իսկ «Կոմերսանտ FM»-ից` Ալեքսեյ Վորոբյեւը: