ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Զավիդովո» նստավայրում մարտի 4-ին կայացել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների բանակցությունները: Կենտրոնական թեմաները եղել են գազային պայմանագրերն ու Մաքսային միությանը Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը:
«Ոչ Ուկրաինայիում, ոչ Ռուսաստանում չկան փորձագետներ, որոնք կարծեին, թե անդամակցումը ձեռնտու չէ Ուկրաինային»,- ասել է Պուտինը: Յանուկովիչը դա չի հերքել, սակայն նշել է, թե հարցը զուտ քաղաքական հարթությունում է: «Մենք հարգանքով ենք վերաբերվելու ցանկացած հարցի»,- ասել է Ռուսաստանի նախագահը, հաղորդում է «Իզվեստիան»:
Յանուկովիչը նշել է, թե Ուկրաինան լրջորեն հետ է մնացել նորմատիվ բազայի ստեղծման առումով, նաեւ Ուկրաինայում կան այդ գործընթացի հակառակորդներ:




























