«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռ որոշում չունի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ կիրակի եւ երկուշաբթի օրերին կկայանա կուսակցության վարչության նիստը, որտեղ կքննարկվի նաեւ այդ հարցը:

Ի դեպ, ամենայն հավանականությամբ «Ազատ դեմոկրատները» կմասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին: