Դանիայում հարկերի վճարման հետ կապված խոշոր սկանդալ է ծագել, որին խառն է Microsoft ընկերությունը:

Ներկայումս հարկային մարմինների ներկայացուցիչները բանակցություններ են վարում ամերիկյան ընկերության հետ՝ 5,8 միլիարդ դանիական կրոն (1 միլիարդ դոլար) հարկային պարտքերի վճարման համար:  Խոսքը 2002թ. 10,8 միլիարդ կրոնով  (1,88 միլիարդ դոլար) Microsoft-ի ձեռք բերած դանիական Navision ընկերության հարկի մասին է, հայտնում է DR ռադիոն:

Դանիայի հարկային ծառայությունում կարծում են, որ Microsoft-ը նոր Dynamics NAV անվանում ստացած Navision ընկերության ռեսուրսների պլաավորման եւ հաշվապահական հաշվառման ծրագրային ապահովման իրավունքը Իռլանդիայի իր դուստր ձեռնարկությանը վաճառել է շուկայականից ցածր գներով: Արդյունքում Դանիայի բյուջե չի մտել 1 միլիարդ դոլար: 

3DNews-ը գրում է, որ Դանիայում  Microsoft-ի ներկայացուցիչը եւ տեղի հարկային տեսչությունը հրաժարվել են տվյալ տեղեկությունը մեկնաբանելուց: