Մարտի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երևան կայցելի Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:

Այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտգործանախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: