Չեխիայի ընտրված նախագահ Միլոշ Զեմանը «հիստերիկ» է որակել Սենատի անդամների վարքը, որոնք կողմ էին քվեարկել պետության հեռացող ղեկավար Վացլավ Կլաուսին անվստահություն հայտնելուն՝ «հայրենիքի դավաճանության հետ կապված»: Ըստ նրա՝ խորհրդարանը ժամանակին պետք է հասներ համաներման կասեցմանը, ոչ թե այն «հայրենիքի դավաճանություն» անվաներ:

 «Ես նրանց պահվածքը հիստերիկ արձագանք եմ համարում, պետական դավաճանությունը հստակ սահմանելի հասկացություն է, իսկ համաներումը դրան բնավ չի համապատասխանում», - Զեմանի խոսքերն է փոխանցում gazeta.ru-ն:

Հիշեցնենք, մարտի 4-ին Չեխիայի խորհրդարանի գերագույն պալատը կողմ էր քվեարկել Կլաուսին պետական դավաճանության մեղադրանք ներկայացնելուն: Դրա առիթ էր հանդիսացել ամանորյա համաներումը, որով դադարեցվել էր տնտեսական մի շարք խոշոր հանցանքների հետաքննությունը: