Մարտի 4-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սեւան» բժշկական կենտրոն:  Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: