Մարտի 4-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Լենինգրադյան փողոցի թիվ 50/2 շենքի մոտից բերման են ենթարկել 41-ամյա Նորայր Ա.-ին, որը փետրվարի 8-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Նորայր Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Խափանման միջոցը` կալանք: