ՄԱԿ-ի պատերից ներս, մարտի 4-ին, անսովոր քննադատություն է հնչել. ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Թորսելլան, ով համակարգում է ՄԱԿ-ի կազմակերպական եւ բարեփոխման հետ կապված հարցերը, Գլխավոր ասամբլեայի 5-րդ (բյուջետային) կոմիտեի իր գործընկերներին մեղադրել է ձմեռային տոների ժամանակ չափից դուրս ալկոհոլով տարվելու համար:

Ամերիկացի դիվանագետի պնդումը դժվար է համարել անհիմն. 2012-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի 2012-2013 թթ վերափոխված բյուջեի աշխատանքները բավական երկար են տեւել եւ ավարտվել միայն Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին: Իսկ նման ձգձգման հիմնական պատճառներից մեկը եղել է այն, որ կոմիտեի որոշ անդամներ շատ հաճախ են մասնակցել տոնական ընդունելությունների եւ աշխատանքի ներկայացել ոչ սթափ վիճակում, հաղորդում է NEWSru.com-ը:

«Մենք հանդես ենք գալիս համեստ առաջարկով` բանակցային սենյակները հարբեցողողությունից ազատ գոտի հայտարարել»,-հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը: