Հայաստան իշխանություններն ընդդիմությանը հաշտության ձեռք են մեկնում, սակայն ընդդիմությունն ի պատասխան իշխանությանն «սամազվանեց» (ինքնակոչ) եւ կեղծ է անվանում: Այս մասին այսօր` մարտի 5-ին, ասուլիսում հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` մեկնաբանելով երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը:
«Եթե բնորոշենք իրավիճակը, ապա կարելի է ասել հետեւյալը. Հանրապետական խունտան ժողովրդից դիրիժորի փայտիկ է խնդրել, որպեսզի հետագա 5 տարիներին մանիպուլացնի ժողովրդին եւ երկիրը, սակայն իշխանությունը չէր սպասում, որ ժողովուրդը ցույց կտա իր նիզակը»,-նշեց Հակոբյանը:
Միաժամանակ, նրա գնահատմամբ` երկրում անհնար է իշխանափոխություն իրականացնել խաղաղ ճանապարհով, քանի որ ԿԸՀ-ն ժողովրդավարության երաշխավորը չէ, այն ժողովրդավարությունը պղծողն է:
Մարքսիստը իշխանություններին կոչ արեց կողմնորոշվել երկրի կառավարման հարցում: «Հայաստանում պետք է ներդրվի սկզբունքորեն նոր ընտրական իրավունք, կամ էլ պետք է ձեւավորվի արքայական գամբիտ»,-ընդգծեց նա:




























