Ուկրաինայի Գերագույն ռադան մարտի 5-ին կրկին արգելափակել են ընդդիմադիր պատգամավորները: Նրանք խորհրդարանի դահլիճ են բերել վարչապետ Նիկոլայ Ազարովի ստվարաթղթե ֆիգուրը՝ «նախորդ» ցուցանակով. Հենց նրանց է պաշտոնյան ավանդաբար մեղադրում իր դժբախտություններում: Նրանք դահլիճ են բերել նաեւ «Վերջ բռնապետությանը» գրառմամբ պաստառ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ն:
Ավելի վաղ Ռադան արգելափակելու մասին հայտնել էր «Բատկիվշչինայի» պատգամավոր Արսեն Ավակովը: Խմբակցության անդամները բողոքում են պատգամավոր Սերգեյ Վլասենկոյին մասնդատից զրկելու դեմ, որը դատերի ընթացքում պաշտպանում էր Յուլյա Տիմոշենկոյին:
Մարտի 4-ի Կանոնակարգային հանձնաժողովն աջակցել էր Վլասենկոյին պատգամավորական մանդատից զրկելու համար դատարան դիմելու որոշումը, քանի որ վերջինս պատգամավորական մանդատը համատեղում է փաստաբանի գործունեության հետ, ինչն արգելված է օրենսդրությամբ: Այսօր օրվա երկրորդ կեսին Գերագույն վարչական դատարանում կսկսվի տվյալ գործի քննությունը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ «Բատկիվշչինայի» պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին խոսնակ Վլադիմիր Ռիբակին եւ Կանոնակարգային հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Մակեենկոյին խնդրել է 11 շրջանային պատգամավորների մանդատից զրկելու դիմում ներկայացնել դատարան: Պատճառ է նշվում այն, որ ժողովրդի ընտրյալները խորհրդարանի աշխատանքը համատեղում են մասնավոր բիզնեսի հետ:




























