Որպես ԱՄՆ քաղաքացի՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հիասթափված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձից` ուղղված Սերժ Սարգսյանին: Այս մասին նա ասաց այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե կարդանք Օբամայի ամբողջ ուղերձը, դա ամբողջությամբ շնորհավորանք չէ նախագահ Սերժ Սարգսյանին, այդտեղ հիշեցվում է այս ընտրություններում եղած խնդիրները: Նախագահ Օբաման տեղյակ էլ չէր, որ նման նամակ ուղակվել է, այլ կերպ ասած` Մոզամբիկի նախագահն էլ է նման նամակ ստանում»- նշեց նա:

Ռիչարդ Կիրակոսյանը շեշտեց, որ մենք մեծ խնդիր ունենք լուծելու եւ պետք է հոգնած լինենք` սպասելով, թե ինչ է ասում նախագահ Պուտինը կամ նախագահ Օբաման, իսկ Հայաստանի ժողովրդավարությունն էլ պետք է համեմատենք հայկական ստանդարտների հետ: