Լոնդոնում սկսվել է բրիտանացի զինվորների կողմից Իրաքում 20 անզեն բանտարկյալների սպանության գործով հրապարակային հետաքննությունը: Գործը կրում է ալ-Սվիդի անունը. Այդպես էր 19-ամյա տղայի անունը, ում բրիտանացիներն սկանել են Իրաքում եւ ում ծնողներն անձամբ են եկել Լոնդոն ցուցմունք տալու:

Ըստ մեղադրական եզրակացության` միջադեպերը տեղի են ունեցել 2004-ին, Մայսան նահանգում տեղի ունեցած մարտից հետո: Մայիսի 14-ին Ուելսի թագավորության գնդի զինվորները մարտի են բռնվել Մահդիի բանակի մոտ 100 գրոհայինների դեմ: Այդ մարտում գրոհայինները կորցրել են 28 մարդ, բրիտանացիները միայն վիրավորներ են ունեցել: Բրիտանիայի ՊՆ-ին մեղադրում են նրանում, որ սկզբում այդ մարդկանց գերի են վերցրել, ապա գազանաբար սպանել են:

Իրաքյան տվյալներով` զոհերից մեկի առնանդամն է կտրված եղել, եւս երկուսի աչքերն են հանված եղել: Զոհերից մի քանիսի մարմինների վրա ակնհայտ խոշտանգման հետքեր են եղել, եւս 5 իրաքցիներ պնդում են, որ 3 ամիս խոշտանգումների են ենթարկվել Շայբազի բրիտանական բազայում, հաղորդում է RT-ն: