Թել-Ավիվի կենտրոնում մարտի 5-ին ընտանի կենդանիների գլուխներ են նետել, իսկ շատրվանները կարմիր գույնի են դարձել: Պատերին գրաֆիթիներ են հայտնվել, որոնք կոչ են անում դադարեցնել դաժան վերաբերմունքը կենդանիների նկատմամբ:

Ակցիայի համար ընտրվել են երեք շատրվաններ քաղաքի աշխույժ հատվածներում: Գրաֆիթիների վրա գրված է եղել Free 269, դա կենդանիների պաշտպանության իսրայելական խմբի նշանն է:

Խումբը հայտնի է այլ ապշեցնող ակցիաներով: Հունվարին նրանք YouTube-ում տեսագրություն էին տեղադրել, թե ինչպես են սափրում մի կնոջ գլուխը: Իսկ դեկտեմբերին խարան են դրել ակտիվիստների վրա, ինչպես կենդանիներին են դնում: