Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, կառավարությունում տեղի է ունեցել ֆինանսական վարկավորման մեխանիզմների պարզեցմանը, տոկոսադրույքների նվազեցմանը եւ ֆինանսական ռեսուրսների հասանելիության մակարդակի բարձրացմանը վերաբերող խորհրդակցություն: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու համապատասխան առաջարկությունները, որոնց վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ եւ դրանք լրամշակված տարբերակով ներկայացնել հետագա քննարկման:




























