Ռուսաստանցի գործարար, «Տաշիր գրուպի» հիմնադիր, հայազգի Սամվել Կարապետյանը Forbes հանդեսի ամենամյա վարկանիշում զբաղեցրել է 353-րդ տեղը` 3,8 մլրդ դոլար կապիտալով:

Նախորդ տարվա համեմատությամբ Կարապետյանի ունեցվածքն աճել է 2,2 մլրդ դոլարով: Կարապետյանը նաեւ մտել է ռուսական Forbes-ի կազմած Մռուսական անշարժ գույքի թագավորները-2013» ցանկի առաջին եռյակի մեջ` վարձակալությունից ստացված 720 մլն դոլարով:

Հանդեսի տվյալներով, Սամվել Կարապետյանը 1996թ. գլխավորել, ապա գնել «Կալուգագլավսնաբ» ընկերությունը, որի հիման վրա ստեղծել է «Տաշիր գրուպը»: Այսօրվա դրությամբ «Տաշիրի» 90 տոկոսի սեփականատերն է: «տաշիրը» կառուցել է ավելի քան 1,7 մլն քառ.մ անշարժ գույք շինարարության փուլում է եւս 820 հազար քառ.մ-ն:

Ամերիկահայ գործարար, «Tracinda Corporation» հոլդինգի սեփականատեր, 95-ամյա Քըրք Քըրքորյանն է (412 տեղ): Նրա ուենցվածքը կազմում է 3,3 մլրդ դոլար:

Նշենք, որ ըստ Forbes-ի վարկանիշի, այս տարի ցուցակում ընդգրկվել է 1426 անուն, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 5.4 տրիլիոն դոլար, ինչը 800 միլիարդ դոլարով ավելի շատ է նախորդ տարվանից: Ցուցակը կրկին գլխավորում է մեքսիկացի Կարլոս Սլիմ Հելուն՝ 73 միլիարդ դոլար կարողությամբ: 2-րդ տեղում Microsoft-ի հիմնադիր 57 ամյա Բիլ Գեյթսն է (67 մլրդ դոլար): 3-րդ տեղում իսպանացի 76-ամյա Ամանսիո Օրտեգան է, չորրորդը` 4-րդը ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը: