Գերմանիայի աշխատանքի դաշնային բորսան իր կայքում հրապարակել է հայտարարություն` էսկորտ-ծառայությունում աղջիկների հրավերով: Ծառայության կայքում հայտնվել է Escort.de պորտալի համապատասխան հայտարարությունը: Ինչպես պարզել են Bild թերթի լրագրողները, որոնք զանգահարել են կայք եւ ներկայացել որպես հաճախորդ, Escort.de-ն մարմնավաճառների է առաջարկում:
Աշխատանքի բորսայի ներկայացուցիչ Պաուլ Էբսենը հայտարարել է, թե հայտարարությունը կայքում հայտնվել է սխալմամբ: Նա նշել է, թե աշխատակիցները սովորաբար ստուգում են բոլոր գործատուներին, եւ խոստացել հեռացնել հայտարարությունը:
Այս միջադեպը երկրորդն է վերջին ամիսների ընթացքում: Փետրվարին Աուգսբուրգի 19-ամյա բնակչուհին տեղական բորսայից հասարակաց տանը աշխատելու առաջարկություն էր ստացել:




























