ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մերձծովյան եկեղեցին մեծ պահանջարկ է վայելում զբոսաշրջիկների շրջանում: Խնդիրն այն է, որ որոշակի հեռավորությունից եկեղեցին շատ նման է հայտնի «Angry birds» խաղի թռչնակին: Այդ եկեղեցին կառուցվել է 1940 թվականներին: Այն միտումնավոր բարձր են կառուցել, իսկ զանգակատանը փարոս  է տեղակայված եղել ձկնորսների համար:

Երբ հայտնի է դարձել, որ եկեղեցին նմանվել է թռչունի, Տամպա Բեյ քաղաքի եկեղեցական կոմիտեն արժանապատվությամբ է ընդունել այդ փաստը: «Տեսնում ենք, որ շատ մարդիկ են լուսանկարվում մեր եկեղեցու ֆոնին: Դա շատ լավ է: Ընդհանրապես շատ լավ է, որ մարդիկ ժպտում են», -ասել է եկեղեցական հանձնաժողովի անդամ Դի ԴԻ Փարքերը, գրում է  «Metronews.ru»-ն: