Այն կարծրատիպը, թե տղամարդկանց առաջին հերթին գրավում է կանաց գեղեցկությունը, կրկին հերքվել է: Ավստրալացի մարմնավաճառուհի Գրեյս Բելավյուն կարողանում է հաճախորդներին գրավել միկրոբլոգի օգնությամբ, որտեղ նա գրում է իր առօրյա գործերի մասին, հաղորդում է «News.Com»-ը:

24- ամյա Բելավյուն ասել է, թե  «Twitter»-իր միկրոբլոգն ընթերցող տղամարդկանց  դուր է գալիս,  քանի որ նրանք իրենց առջեւ կենդանի մարդու են տեսնում, ոչ թե կատալոգի տիկնիկի, որը վերջում կարող է պարզվել բոլորովին էլ այն չէ, ինչ ներկանում էր:

Նրկայումս մարմնավաճառուհու միկրոբլոգն ունի գրեթե  8 500 ընթերցող: Աղջիկն իր միկրոբլոգը բացառապես որպես աշխատանքային գործիք չի ընկալում: Օրինակ, նա հաճախ գրում է , թե, օրինակ, կորցրել է կրակայրիչը, եւ խնդրում է, որ հաջորդ հաճախորդն այն  բերի: Իր ծառայությունների դիմաց մեկ ժամի համար նա վերցնում  է մինչեւ 1 000 դոլար` կախված  հաճախորդի նախապատվությունից: Ի դեպ, տղամարդկանց հետ եւս նա պայմանավորվում է  իր միկրոբլոգի միջոցով, հաղորդում է «Vesti.ru»-ն: