Տոկիոյի «Դիսնեյլենդում» տեղի է ունցել երկու աղջիկների` 28- ամյա Կոյուկու Հիգասի եւ Հիրոկոյի «հարսանիքը»: Արարողությունը, որը ոչ պաշտոնական բնույթ է կրել, տեղի է ունցել զույգի ընկերների եւ հարազատներ ներկայությամբ:
Աղջիկները եղել են հարսանեկան զգեստներով: Նրանք «Դիսնեյլենդից» արարողության անցկացման մասին սերտիֆիկատ են ստացել: Սիրահարները լուսանկարվել են նաեւ այգու աշխատակիցների հետ` Դիսնեյի հիմնական հերոսների` Միկի եւ Մինի Մաուսների կոստյումներվ:
Ճապոնիայում նույնասեռ ամուսնություններն արգելված են, սակայն աղջիկներին այդ հանգամանքը չի խանգարել, հաղորդում է «The New York Times»-ը:




























