Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկրորդ անգամ ոչ-ոքիով ավարտեց իր մրցամարտը Լինարեսում մեկնարկած 27-րդ սուպերմրցաշարի երկրորդ տուրի շրջանակներում։ Այս անգամ մեր շախմատիստի մրցակիցն էր իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսեն։
Նշենք, որ Լևոնն առաջին մրցափուլում հանդիպել էր ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկին։
Երկրորդ տուրից հետո առաջատարներն են բուլղարացի Վեսելին Թոփալովն ու Ալեքսանդր Գրիշչուկը, որոնք 1,5-ական միավոր ունեն։
Երրորդ տուրում Արոնյանը կհանդիպի Վեսելին Թոփալովի հետ։
Երկրորդ տուրի արդյունքները՝ Վեսելին Թոփալով – Վուղար Հաշիմով – 1։0
Ալեքսանդր Գրիշչուկ – Բորիս Գելֆանդ – 1։0
Վալյեխո Պոնս – Լևոն Արոնյան – 0,5։0,5։
Մրցաշարային աղյուսակը 2-րդ մրցափուլից հետո՝ Թոփալով, Գրիշչուկ – 1,5 միավոր, Արոնյան, Պոնս – 1, Գելֆանդ, Հաշիմով՝ 0,5։




























