ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Բեւերլի քաղաքում հայտնաբերվել է դպրոցի ամենատարեց շրջանավարտը: Նա Բեւերլիի բնակիչ Ֆրեդ Բաթլերն է, ով դպրոցն ավարտել է 106 տարեկանում:

Միջնակարգ կրթության դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 4-ին, որին ներկա են եղել քաղաքապետն ու այլ պաշտոնատար անձինք, հաղորդում է Associated Press-ը:

Բաթլերը ստիպված է եղել դպրոցից հեռանալ 9-րդ դասարանում, նա աշխատանքի է անցել տպարանում, որպեսզի օգնի մորը` կերակրել եղբայրներին ու քրոջը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է բանակում, որից հետո աշխատել է քաղաքի ջրամատակարարման համակարգում, գրում է Lenta.ru-ն:

Բաթլերի հարսացու Քեթին պատմել է, որ տարիներ շարունակ նա ափսոսացել է, որ չի ավարտել դպրոցը եւ միշտ իր երեխաներին ու թոռներին պատմել է ուսման կարեւորության մասին: Բաթլերի թոռներից մեկը պատմել է, որ նա ամեն գերազանց գնահատականի համար 5 դոլար էր տալիս: