Հունվարի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել մի ամառանոցից տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ, կենցաղային իրեր, երաժշտական կենտրոն եւ էլեկտրական ջեռոց գողանալու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 4-ին ոստիկանության ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Մրգաշեն գյուղի մի բնակչի տանն ու օժանդակ շինություններում, որտեղից հայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքներ եւ կենցաղային իրեր:

Նշված ապրանքները եւ իրերը ճանաչման են ներկայացվել եւ տուժողը ճանաչել է իր ամառանոցից գողացված իրերը:

Հանցանքը կատարողը կալանավորվել է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: