Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 5-ին, ժամը 14.50-ին, Արտաշատ քաղաքի Բակունցի փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գառնիկ Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա փետրվարի 26-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: