«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական  գործիչ Պարույր Հայրիկյանի  դեմ սպանություն կատարելու դեպքով Հայաստանի ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով  սույն թվականի  մարտի 5-ին  ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի  հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

«Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, նրա նկատմամբ  կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ  վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և  Վ. Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց կիրառել  կալանավորումը երկու ամիս ժամկետով:

Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: