Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից Հորդանանի թագավորի պատվին մատուցված ընդունելությանն ու ճաշին մասնակցել է նաեւ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզիլը տիկնոջ հետ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ Հայրունիսա Գյուլը Հորդանանի թագավոր Աբդուլլահին եւ տիկնոջը՝ Ռաինային դիմավորել են Չանքայա պալատի ընդունելությունների սրահի մուտքի մոտ։
Այս ընդունելությունն աչքի ընկավ նրանով, որ Աբդուլլահ Գյուլի՝ նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իր կնոջ հետ մասնակցում է Գյուլի կազմակերպած միջոցառմանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ նախագահ դառնալուց հետո զինվորական վերնախավը մշտապես բոյկոտում էր նախագահի կողմից կազմակերպվող միջոցառումները։ Ի վերջո, 2011-ի հուլիսն ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակված Նեջդեթ Օզիլը բարելավել է հարաբերությունները իշխող կուսակցության հետ։ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետերը ենթարկվել են դատական հետապնդումների։




























