Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունից, «Գալանտուս Արտյուշենկոյի» (Ձնծաղիկ) հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: