Ռուսաստանի նախկին վարչապետ Անատոլի Սերդյուկովի կնոջ` «Օբորոնսերվիսի» գործի մասնակից Եվգենիա Վասիլեւային էլեկտրոնային ձեռնաշղթա են հագցրել`  վերահսկողությունն ապահովելու համար:

Պատիժների իրականացման դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցչուհի Քրիստինա Բելուսովան հաղորդել է, որ այդ միջոցը թույլ կտա հետեւել, թե մեղադրյալն ինչպես է կատարում տնային կալանքի պայմանները:

Ավելի վաղ դատարանը Վասիլեւային ոչ միայն թույլ է տվել մինչ դատաքննությունը լինել տանը, այլ նաեւ թույլատրել է դուրս գալ զբոսանքի: Ձեռնաշղթան թույլ կտա իմանալ` ուր է գնում մեղադրյալը եւ արդյոք չի խախտում դատարանի հրամանը, նշում է «ԱիՖ»-ը:

Հիշեցնենք, որ Եվգենիա Վասիլեւան մեղադրվել է ռազմական գերատեսչության դուրս գրված գույքի վաճառքի մեջ խարդախություններ կատարելու համար: Իրավապահ մարմինների վարկածով` Վասիլեւան եւ ««էքսպերտ» իրավական աջակցության կենտրոնի» նախկին ղեկավար Եկատերինա Սմետանովան ռազմական գերատեսչության անշարժ գույքը վաճառել են զգալիորեն էժան գներով`  միաժամանակ դրա դիմաց գնորդների կողմից  կարգին «փոխհատուցում» ստանալով: