Թուրքիայի մայրաքաղաքի Ալթընդաղի շրջանում գտնվող շուկայում բռնկած հրդեհի պատճառով մոտ 680 տաղավար մոխիր է դարձել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի «Ռուսական շուկայում» մարտի 6-ին, դեռեւս անհայտ պատճառներով բռնկված հրդեհը արագորեն տարածվել է՝ ամբողջ շուկայի տարածքը մոխիր դարձնելով։
Շուկայի ղեկավարությունը նշել է, որ այնտեղ տաղավար է ունեցել մոտ 680 մարդ։ Նշվում է, որ շուկայի տարածքում եղել են մեծ թվով անվտանգության տեսախցիկներ, որոնց տեսագրություններն արդեն ուսումնասիրվում են ոստիկանությունում։
Առեւտրի կենտրոնի նմանությամբ վերանորոգված շուկան ընդգրկում է 10 հազար քմ տարածք։




























