«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՀԿ-ն օրերս բարձրացրել է Հայաստանի ընդհանուր բուհական համակարգում գործող ՀՀ քաղաքացի եւ սփյուռքահայ ուսանողների համար սահմանված ուսման վարձավճարների անհավասար պայմանների վերաբերյալ խնդիրը, որում արծածվել էր նաեւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) անունը: ԵՃՇՊՀ-ի ուսանողական խորհուրդը տեղեկացնում է` կարեւորելով սփյուռքահայ եւ օտարազգի ուսանողների Հայաստանում կրթություն ստանալու ցանկությունը, ինչպես նաեւ այլ երկրների հետ կապերի ամրապնդումն ու զարգացումը` համալսարանի Գիտական խորհրդում 2009-ի հունիսի 15-ին լսվել է հայկական  խմբեր ընդունվող եւ սովորող  սփյուռքահայ  եւ  օտարազգի ուսանողների ուսման վարձավճարների վերանայման հարցը:

ԵՃՇՊՀ-ի Գիտական խորհրդում միաձայն որոշվել է` համալսարանի հայկական խմբեր ընդունվող օտարազգի ուսանողների ուսման վարձավճարները 2009-2010 ուս. տարվանից սկսած հավասարեցնել համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողների ուսաման վարձավճարների չափին:

2012-2013-ուս. տարում համալսարանում սովորում է 305 արտասահմանցի, որից 182` հայկական խմբերում: