Մարտի 6-7-ի Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում արգելափակված մեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես` փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել Գորիս-Կապան ավտոճանապարհին («Թասի ոլորաններ» կոչվող հատված) ձյան մեջ արգելափակված, Ա. Տիրանյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 64 UU 999 համարանիշի ավտոմեքենան: 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գավառի Ազատության 1-ին նրբանցքի 55 շենքի մոտ արգելափակված «ՈՒԱԶ» մակնիշի 767 ՍՏ 31 համարանիշի ավտոմեքենան:

Ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերվել  Գորիս-Տեղ ավտոճանապարհին արգելափակված «Ֆորդ» մակնիշի 34 LT 591 համարանիշի (վարորդ` Հ. Տիրանյան) եւ «Ֆորդ» մակնիշի 34 ԼՏ 037 համարանիշի (վարորդ` Վ. Խաչատրյան) ավտոմեքենաները: