Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից:

Նշենք, որ գործի քննությունն ընթացել է փակ: Դատավճիռը կայացվել է փետրվարի 27-ին: Ազատ Ղուկասյանը դատապարտվել է Քրեական օրենսգրքի 138 հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) եւ 142-րդ հոդվածի 1-ին մասի (անառակաբարո գործողություններ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, մեղադրվում է անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեջ: Ինքը` Ազատ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր, որ նման բան է եղել, նշելով, որ ինքն առհասարակ երբեւէ սեռական կապի մեջ չի եղել իր աշակերտուհիների հետ:

Նշենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, ամուսնացած է,  ունի չորս երեխա եւ հինգ թոռնիկ: 

Լուսանկարը` «Հետքի»