Մարտի 6-ին, ժամը 08.20-ին, «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսը Երեւանի Շիրազի փողոցում բախվել է «Կիա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Կիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























