Մարտի 6-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: