Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արադարություն եւ զարգացում» (AKP) եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP)կուսակցության պատգամավորների միջեւ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի խորհրդարանում ամբիոնի մոտ ելույթ ունեցած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Ումիթ Օզգումուշը նշել է, թե Թուրքիան Սիրիայում փաստացի պատերազմի մեջ է գտնվում՝ շեշտելով, թե ինչպես այն սուտն էր, թե Իրաքում զանգվածային ոչնչացման զենք կա, հիմա է Սիրիայի համար են ասում, թե իշխանությունները կոտորում են իրենց ժողովրդին։ Ընդդիմադիր պատգամավորը պնդել է, թե սիրիացի ժողովուրդը պայքարելու է իմպերիալիզմի դեմ, երբ այդ ընթացքում իշխող կուսակցության պատգամավոր Մեհմեդ Մեթիները հակադարձել է՝ նշելով, թե Ումիթը չի կարող պաշտպանել ժողովրդին կոտորողներին։
Դրանից հետո երկու պատգամավորներն անցել են փոխադարձ վիրավորանքների, ինչին հաջորդել է ձեռնամարտը։ Նրանց գործընկերները անմիջապես խառնվել են եւ դադարեցրել ծեծկռտուքը։































