Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը բավական հավասարակշռված եւ իրատեսական է ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի արտաքին քաղաքականության ծրագրի համեմատ: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ի մամուլի ասուլիսում հայտնել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
«Արեւմուտքը Հայաստանում իշխանափոխության կարիք չի զգում: Դա պայմանավորված է գործող նախագահի հենց արտաքին քաղաքական ուղղվածությամբ եւ քաղաքականությամբ: Եվրոպան եւ ԱՄՆ-ն բավական դրական են տրամադրված Սերժ Սարգսյանի հանդեպ: Սակայն մեր երկրում ներքին հարցերը պետք է լուծվեն միայն սեփական ուժերով», - նշել է քաղաքագետը:




























