Մարտի 7-ին, ժամը 11.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի 15-րդ թաղամասի թիվ 13 շենքի 1-ին բնակարանի բնակիչը ցանկանում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 12.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ ոտիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Մազմանյան փողոցի բնակչի ինքնասպանության փորձը. փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա:

Իսկ ժամը 11.06-ին քաղաքացի Վարդանյանից ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 3 շենքի 46-րդ բնակարանում եւ ցանկանում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Ժամը 12.23-ին ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է 33-ամյա Ալիկ Վարդանյանի ինքնասպանության փորձը: Վերջինս 1-03 ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիայի բաժին: