Երեւանի ավագանու ընտրությունները ապաքաղաքական կլինեն: Այս մասին, այսօր` մարտի 7-ին, ասուլիսում նշեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Քվեարկելու մոտիվացիան ընտրողների մոտ տարբեր կարող է լինել: Քաղաքապետից մարդիկ ավելի շատ աջակցություն եւ կյանքի բարելավում են սպասում»,-ասաց նա:

Սոցիոլոգի խոսքով` 2012-ի դեկտեմբերին Երեւանում անցկացված հարցման համաձայն, դժգոհությունը կապված է մասնավորեցումների, շենքերում վերելակների շահագործման հետ: «Երեւանցիների 3 ընտանիքներից միայն մեկն է դիմում տեղական իշխանության մարմինների, քանի որ մնացածը վստահ չեն, որ իրենց կաջակցեն:

Փաստացի երեւանցիների միայն 5 տոկոսն է իր խնդիրներին դրական լուծում ստանում տեղական ինքնակառավարման մարմիններում: Սոցհարցման տվյալներով, վերջին 20 տարում Երեւանի քաղաքապետների ներդրումը գնահատվել է հետեւյալ կերպ.

Տարոն Մարգարյան` մոտ 64 տոկոս

Երվանդ Զախարյան` 15 տոկոս

Կարեն Կարապետյան` մոտ 9 տոկոս

Գագիկ Բեգլարյան` 6 տոկոս

Ալբերտ Բազեյան` մոտ 3 տոկոս

Մնացած քաղաքապետներն ստացել են մոտ 1,7 տոկոս:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am