Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը կալանավորել է Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ հարձակման մեջ մեղադրվող մենապարող Պավել Դմիտրիչենկոյին, նախկինում ավազակության համար դատապարտված Յուրի Զարուցկիին եւ վարորդ Անդրեյ Լիպատովին:

Դատական նիստում Պավել Դմիտրիչենկոն հայտարարել է, թե իր ծանոթին պատմել էր թատրոնում ունեցած խնդիրների մասին, վերջինս առաջարկել էր ծեծել Ֆիլինին, բայց ինքը վրդովվել է: Պարողի փաստաբանը հայտարարել է, թե Սերգեյ Ֆիլինի վրա հարձակումը եղել է Զարուցկիի անձնական նախաձեռնությամբ: Քննիչի առաջարկին` ներողություն խնդրել բալետմեյստերից, Դմիտրիչենկոն տարակուսել է. «Ինչի՞ համար»:

Մենապարողը պատմել է, թե Ֆիլինը խլում էր գումարներն արտիստների մի մասից եւ տալիս ուրիշներին:

Մեծ թատրոնի բալետմեյստեր Սերգեյ Ֆիլինի վրա հարձակումը տեղի էր ունեցել հունվարի 17-ին` ուշ երեկոյան: Չարագործը նրա դեմքին ծծմբաթթու էր լցրել:

Նեկայումս Ֆիլինը բուժվում է Գերմանիայում: Նա աչքերի եւ դեմքի տասնյակ վիրահատությունների է ենթարկվել: