Կանանց միջազգային օրվա առիթով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը  պարգեւատրել է կրթության համակարգի մի խումբ  կին ներկայացուցիչների: Շնորհավորելով կանանց՝ նախարարը շեշտել է, որ կրթության ոլորտը ամենագեղեցիկներից է, քանի որ համակարգի 43 հազար մանկավարժների, ինչպես նաեւ բուհերում սովորող ուսանողների մեծ մասը կանայք եւ օրիորդներ են:

«Մաղթում եմ, որ Ձեր գեղեցկությունը, սերն ու ջերմությունը նվիրեք աշխարհի այն փոքր անկյունին, որը դպրոց  է կոչվում: Իմ ցանկությունն է, որ կրթության ոլորտի բոլոր կանայք ունենան երջանիկ անձնական կյանք, եւ իրենց երջանկության լույսը  կարողոնան  փոխանցել դպրոցին ու աշակերտին»,- դիմելով ներկաներին ասել է ՀՀ ԿԳ նախարարը: Ա. Աշոտյանի խոսքով կա  երկու մասնագիտություն, որն իր մեջ առաքելություն է պարունակում` բժիշկը եւ ուսուցիչը.  «Կին մանկավարժը ինձ համար ծանոթ կերպար է՝  այդպիսին է իմ մայրը, ով 39 տարի աշխատել է դպրոցում: Բայց  հետո չդիմացավ իմ նախարար լինելու հանգամանքին եւ որոշեց լքել աշխատանքը, որովհետեւ աշխատավայրում տարաբնույթ քննադատական  հարցեր էին ուղղվում, նա դժվարանում էր պատասխանել, իսկ տանը աշխատանքից խոսելը ցանկալի չէր»,- անկեղծացել է  նախարարը:

Կանանց տոնի կապակցությամբ կրթության ոլորտի մի խումբ կին աշախատակիցներ նախարարի կողմից արաժանացել են ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգեւի՝ «Ոսկե հուշամեդալի»: