NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «Today`s Zaman»-ում հրապարակված Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը.
Լինում են դեպքեր, երբ ուրախանում ես, որ սխալվել ես: Ես ուրախ եմ, որ ճիշտ չէի` ենթադրելով, որ Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայ տարեց կանանց վրա հարձակումները կատարվել էին այլատյացության հողի վրա: Ոստիկանությունը ձերբակալել է 38- ամյա կասկածյալին` հայազգի Մուրադ Նազարյանին: Ոստիկանությունը նաեւ հայտարարել է, որ սպանված Մարիցա Քյուչուկի սպանության վայրից վերցրած արյան հետքերի ԴՆԹ-ի նմուշները համապատասխանում են Նազարյանի ԴՆԹ-ին:
Ավելի վաղ գրել էի, որը եթե Թուրքիայում մեկը մյուսի ետեւից հարձակվում են հայ կանանց վրա, ապա կանխավարկած կա, որ դա խտրականության եւ ատելության հողի վրա կատարված հանցագործություն է: Հենց այդ կանխավարկածի հիման վրա էի ես կարծիք հայտնել, որ այդ հանցագործությունները հայերի նկատմամբ ատելության հողի վրա են կատարվել: Իմ եզրահանգումը, հնարավոր է, սխալ է եղել, սակայն ես չեմ կարծում, որ իմ կանխավարկածը նույնպես սխալ էր: Կանխավարկածը դա վարկած է, որն իրական է համարվում, քանի դեռ հակառակը չի ապացուցվել: Թուրքիայի պատմության պատճառով կրոնական փոքրամասնության վրա ցանկացած հարձակում դիտարկվում է որպես խտրականության հողի վրա կատարված հանցագործություն:
Ինչո՞ւ է դա այդպես: Քանի որ Թուրքիան մի երկիր է, որտեղ հայկական կամ հունական ծագման ոչ մի քաղաքացի չի կարող պաշտոն զբաղեցնել բանակում կամ ոստիկանությունում: Ես չգիտեմ, որեւէ դատավորի, որը լինի ոչ մահմեդական համայնքից: Թուրքիան մի երկիր է, որտեղ ամենակոպիտ վիրավորանքն սկսվում է «հայ»-ով` «հայ շուն», «հայկական վիժվածք»: Դա այն երկիրն է, որտեղ չեն հիշում անցյալի չարագործությունների զոհերին: Բոլոր այս տարրերը եւ մյուսները, որոնց մասին ես չեմ հիշատակել, թշնամական մթնոլորտ են ստեղծում այս երկրի ոչ մահմեդականների համար: Այդ մթնոլոտի ինտենսիվությունը, ճիշտ է, ժամանակ առ ժամանակ փոխվում է: Բարեբախտաբար, «Էրգենեկոնի» գործով դատական գործերի հետ կապված մենք նման շատ գրոհների ականատես չդարձանք ոչ մահմեդականների նկատմամբ:
Այո, դա ճիշտ է, որ նշված դատական գործընթացները հսկայական վնաս հասցրեցին ընդհատակյա տարրերին, որոնց թիրախը ոչ մահմեդականներին էին: Սակայն ես չեմ կարծում, որ երկիրն ամբողջությամբ ազատեցինք ոչ մահմեդականների նկատմամբ նախապաշտամունքից, ինչպես նաեւ անցյալն ամբողջությամբ մերժելու սվորույթից:
Նազարյանի ձերբակալությունից հետո, ես բազմաթիվ հաղորդագրություններ են ստացել «Twitter»-ով եւ «Facebook»-ով` արդյոք ես հրաժարվել եմ իմ կանխավարկածից հարցադրումով: Ինչպես արդեն նշել եմ, ես փորձում են որոշ չափով մխիթարվել նրանով, որ այս անգամ սպանությունները ատելության հողի վրա կատարված չեն թվում: Սակայն, եթե նմանատիպ գրոհները կամ հայերի եւ ոչ մահմեդական այլ քաղաքացիների նկատմամբ լուրջ հանցագործությունները կրկնվեն, ես դարձյալ կենթադրեմ, որ դա ատելության հողի վրա կատարված հանցագործություն է: Թուրքիայի պատմությունն ու նոր ժխտողականության մշակույթը դա են թելադրում:




























