Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Բելառուսի ազգային ընտրանու դեմ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Խաղը կայանալու է մարտի 3-ին թուրքական Անթալիայում:

Հարկ է նշել, որ ավելի վաղ լատվիական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստարկովը հայտարարել էր, թե մեր թիմը մարտի 3-ին խաղալու է հենց Լատվիայի հավաքականի հետ: Ստարկովը կարծում էր, որ արդյունքն այդ խաղում երկրորդական դեր է խաղալու: