«Հրապարակը» գրում է, թե Գյումրիի 34/36 ընտրատեղամասում տեղի ունեցած քաշքշուկի ու վեճի առնչությամբ, որին մասնակցություն է  ունեցել նաեւ «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել. ընտրական հանձնաժողովն ընտրությունների օրը հայտարարությամբ դիմել էր ոստիկանությանը, վերջինս էլ «գործը» փոխանցել է ՀՔԾ-ին:

Հանձնաժողովի բոլոր յոթ անդամները մեկ մարդու նման կանչվել են Երեւան` բացատրություններ տալու, ՀՔԾ է կանչվել նաեւ այդ տեղամասում եղած ՀՀԿ խորհրդի անդամ Սուքիաս Ավետիսյանը. «Ես ներկա չեմ եղել բուն միջադեպի պահին, ինձ կանչել էին հարցնելու, թե ինչու էի գնացել տեղամաս»:

Հասկանալի է, որ «Ժառանգության» փոխնախագահի «մասնակցությամբ» գործը կկոնսերվացվի եւ կամ ընթացք կտրվի` կախված «Ժառանգության» հետընտրական պահվածքից: Մենք չկարողացանք ճշտել` Ռուբեն Հակոբյանը ե՞ւս կանչվել է ՀՔԾ, թե՞ ոչ: