Որոշակի հստակեցումներ են ավել Երեւանի ավագանու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ի ցուցակի առաջին տեղի թեկնածուներն են ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, նույն խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ որոշված է, որ Գ. Արսենյանը լինելու է ցուցակի երկրորդ համարը, իսկ ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը։ Մեր տեղեկություններով, Վարդան Օսկանյանը դեմ չէ եւ պատրաստ է գլխավորել այն»,- գրում է «Հայկական ժամանակը»: