Եգիպտոսի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին Ժողովրդական ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունները հետաձգելու որոշում է կայացրել։ Նոր ամսաթիվն առայժմ հաստատված չէ։

 «Համապատասխան որոշման պատճառն այն է, որ Եգիպտոսի վարչական դատարանը մարտի 6-ին չեղյալ էր հայտարարել Մուհամեդ Մուրսիի` ապրիլի 22-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը»,- հայտնում է gazeta.ru-ն։

Վարչական դատարանը մարտի 6-ին հայտնել է 14 բողոքների ստացման մասին, ըս որոնց՝ ընտրությունների մասին նոր օրենքը խախտում է Եգիպտոսի Սահմանադրությունը, ինչի կապակցությամբ դատարանը պահանջել էր փաստաթղթի շտկված տարբերակը ներկայացնել Բարձագույն սահմանադրական դատարանի քննարկմանը։